Է.Նալբանդյան. Ադրբեջանը փորձում է իր երկրի կոռուպցիան արտահանել այլ երկրներ

Է.Նալբանդյան. Ադրբեջանը փորձում է իր երկրի կոռուպցիան արտահանել այլ երկրներ

PanARMENIAN.Net - ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Արգենտինայի արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ Արգենտինայի արտգործանարարի պաշտոնական այցի ընթացքում բացի շատ այլ հարցերից, անդրադարձ է եղել նաև Սաֆարովի էքստրադիցիային:

«Չէինք կարող չանդրադառնալ հունգարա-ադրբեջանական խայտառակ գործարքի արդյունքում վերջին օրերին ստեղծված իրավիճակին: Սաֆարովի հանցագործությունից ի վեր Ադրբեջանը հետևողականորեն փառաբանում էր այս սարսափելի ոճրագործությունը՝ անգամ այն աստիճանի, որ մարդասպանին ներկայացնում էր որպես օրինակ ադրբեջանցի երիտասարդության համար:

Եվրախորհրդի, Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը ինչպե՞ս կարող էր ձևացնել, որ հավատում է Ադրբեջանի սին խոստումներին և գնալ նման կասկածելի քայլի: Միջազգային հանրության մոտ մեծ մտահոգություն է առաջացրել այս գործարքը:

Սեփական երկիրը լիովին թաղելով կոռուպցիայի մեջ՝ ադրբեջանական իշխանությունները փորձում են արտահանել այդ արատը այլ երկրներ, տեղափոխել միջպետական հարաբերությունների մակարդակ: Այս մասին վերջին տարիներին բազմաթիվ հրապարակումներ են եղել միջազգային մամուլում: Սա լուրջ զգուշացում է այն երկրներին և քաղաքական գործիչներին, որոնց մոտ նման գործարքների գնալու գայթակղություն է առաջանում»,-ասաց նախարարը:

Նալբանդյանն ասաց, որ միջազգային հանրությունը չի կարող հանդուրժել բանակցային գործընթացի քողի տակ Ադրբեջանի արկածախնդիր քաղաքականության շարունակումը, որը լուրջ սպառնալիք է տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---