ՄԱՐՏԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼՈՒՅՍ ԿՏԵՍՆԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

PanARMENIAN.Net - Մարտին Հայաստանում լույս կտեսնի Հայոց ցեղասպանության վերաբերյալ արխիվային փաստաթղթերի ժողովածու, հայտարարել է ժողովածուի խմբագիր, Հայաստանի ազգային արխիվի պետ Ամատունի Վրաբյանը: Նրա խոսքերով` ժողովածուում կներառվեն շուրջ 700 արխիվային փաստաթղթեր, որոնք շատ դաժան պատմություններ են ներառում, սակայն դրանք պետք է հրապարակվեն: Նա իրականությանը չհամապատասխանող է որակել թուրքական ԶԼՄ-ների հրապարակումները արխիվային փաստաթղթերի գաղտնիության մասին: Վիրաբյանը հավաստիացրել է, որ բոլոր այդ փաստաթղթերը, որոնց թիվը հասնում է 12 հազարի, մատչելի են հասարակայնության համար եւ բաց էին անգամ խորհրդային շրջանում:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---