ԱՄՆ պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է 16 տրիլիոն դոլար սահմանագիծը

ԱՄՆ պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է 16 տրիլիոն դոլար սահմանագիծը

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետական պարտքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 16 տրիլիոն դոլար սահմանագիծը: Ամերիկյան ֆինանսների նախարարության տվյալներով, պատմական իրադարձությունը տեղի է ունեցել անցած ուրբաթ օրը: Այդ ժամանակ պետական պարտքի մակարդակը կազմել է 16,015 տրլն դոլար: Մեկ օրում այն ավելացել է 25 մլրդ դոլարով:

Վերլուծաբանները դրա հետ կապված հիշեցրել են, որ ԱՄՆ պետտուրքի սահմանագիծը տվյալ պահին կազմում է 16,394 տրլն դոլար:

ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Հայթները բազմիցս նախազգուշացրել է այն մասին, որ պետական պարտքը կարող է հասնել իր եզրագծին արդեն այս տարվա վերջին: Նա դրա հետ մեկտեղ նշել է, որ վարչակազմը «բավարար գործիքներ ունի արտակարգ միջոցներ ընդունելու համար» այն դեպքում, եթե Կոնգրեսը չկարողանա ժամկետների մեջ անհրաժեշտ որոշում ընդունել:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---