Իրանի նախագահը խոստովանել է պատժամիջոցների պատճառով երկրում խնդիրների առկայությունը

Իրանի նախագահը խոստովանել է պատժամիջոցների պատճառով երկրում խնդիրների առկայությունը

PanARMENIAN.Net - Իրանի նախագահը խոստովանել է, որ մի շարք արևմտյան երկրների կողմից պատժամիջոցներն ադրադառնում են իսլամական հանրապետության տնտեսության վրա, հաղորդում է Ֆրանս Պրես գործակալությունը: «Գոյություն ունեն որոշակի խնդիրներ, որոնք վերաբերվում են նավթի վաճառքին, մենք փորձում ենք լուծել դրանք»,- ասել է Ահմադինեժադը հարցազրույցում, որը հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը:

Նա համոզմունք է հայտնել, որ «նավթային հարցը» կլուծվի, թեև դրա համար որոշ ժամանակ է անհրաժեշտ: «Մենք ունենք նավթ, իսկ աշխարհը դրա կարիքն ունի»,- ասել է Իրանի նախագահը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---