Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը Օլիմպիադայի 8-րդ տուրում 1:3 հաշվով զիջել է Հնդկաստանին

Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը Օլիմպիադայի 8-րդ տուրում 1:3 հաշվով զիջել է Հնդկաստանին

PanARMENIAN.Net - Օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը 1:3 հաշվով պարտվել է Հնդկաստանի հավաքականին:

Առաջին խաղատախտակում Տիգրան Հարությունյանը զիջել է Սանիլդուտո Նարայանանին, իսկ վերջին խաղատախտակում Վլադիմիր Կանջարյանը` Իյեր Ակաշին: Մանուել Պետրոսյան-Սայատան Դաս և Նորայր Թորոսյան-Շարդուլ Գագրե պարտիաներն ավարտվել են ոչ ոքի:

Հայաստանի հավաքականն ունի 18 միավորվ և 7-րդ տեղից նահանջել է 12-րդ տեղը: 23,5 միավորով առաջին տեղում է Ռուսաստանի հավաքականը:

9-րդ տուրում հայ շախմատիստները խաղալու են Պերուի հտ, որը 18,5 միավորով 10-րդ տեղում է: Տիգրան Հարությունյանը խաղալու է Դիեգո Կուելարի հետ, Մանուել Պետրոսյանը` Ալեքսանդր Պրինցիպեի, Նորայր Թորոսյանը` Պաուլա Բուստամանետի, Վլադիմիր Կանջարյանը` Ավրորա Էդիտ Ֆելիքս Վեգայի:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---