Շախմատի Օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը կխաղա Ռումինիայի հետ

Շախմատի Օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը կխաղա Ռումինիայի հետ

PanARMENIAN.Net - Ստամբուլում ընթացող Շախմատի Օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը կխաղա Ռումինիայի հետ:

Արդեն հայտնի են երկու հավաքականների կազմերը՝ Էլինա Դանիելյանը կխաղա Քրիստիոն Ֆոիսոյի հետ, Լիլիթ Մկրտչյանը՝ Իրինա Բուլմագայի: Լիլիթ Գալոյանի մրցակիցը կլինի Էլենա Կոսման, իսկ Մարիա Կուրսովան կհանդիպի Ալինա Լամիի հետ:

Հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը 10 միավորով 15-րդ հորիզոնականում է: 12 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է Չինաստանը:

Կանանց մրցաշարն անցնում է շվեյացարական համակարգով 11 տուրով և կավարտվի սեպտեմբերի 10-ին: Մրցաշարին մասնակցում է 122 հավաքական:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---