ԱԴՐԲԵՋԱՆԻ ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ ՀԱՅ ՍՊԱՅԻՆ ԿԱՑՆԱՀԱՐԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒՆ «ՑՈՒՑԱԲԵՐՎԱԾ ԱՐԻՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի նախագահին, խորհրդարանին եւ կառավարությանը պարգեւատրել ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովին, որը մեղադրվում է հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար: ՂԱԿ-ի հայտարարության մեջ նշվում է, որ «Սաֆարովը իր գործողություններով արտահայտել է ողջ ադրբեջանական ժողովրդի բողոքը Հայաստանի զավթողական քաղաքականության եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում մի շարք միջազգային կազմակերպությունների անգործության դեմ եւ ողջ պատասխանատվությունն այդ միջադեպի համար ընկնում է հայկական կողմի վրա: Ռ. Սաֆարովը պետք է հայրենասիրության օրինակ ծառայի ողջ ադրբեջանական երիտասարդության համար եւ այդ պատճառով էլ խնդրում ենք պարգեւատրել ադրբեջանցի սպային Ադրբեջանի բարձրագույն պարգեւով` ցուցաբերած արիության համար»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---