Եվգենի Կիսինը Հայաստան այցելության ժամանակ կլինի նաև աղետի գոտում

Եվգենի Կիսինը Հայաստան այցելության ժամանակ կլինի նաև աղետի գոտում

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը Հայաստան այցելության ժամանակ կլինի նաև աղետի գոտում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի մենեջեր Նոնա Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ Կիսինը առանց բարձրաձայնելու և աղմուկ հանելու տարիների ընթացքում գումարներ է փոխանցել աղետի գոտի, մասնավորապես` Սպիտակ: Նա նաև Սպիտակի պատվավոր քաղաքացի է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Կիսինը ելույթ կունենա մենահամերգով: Նա հանդիսանում է աշխարհի ամենահայտնի դաշնակահարներից մեկը և գրեթե բոլոր հեղինակավոր մրցանակների դափնեկիր է: Նա ունի նաև երկու «Գրեմմի» և այն եզակի դասական երաժիշտնդրից է, որ ելույթ է ունեցել այդ մրցանակաբաշխության ժամանակ: Հայաստանում Կիսինը կգտնվի 5 օր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---