Սեպտեմբերի 27-ին Երևանում ելույթ կունենա դաշնակահար Եվգենի Կիսինը

Սեպտեմբերի 27-ին Երևանում ելույթ կունենա դաշնակահար Եվգենի Կիսինը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենա աշխարհի ամենահայտնի դաշնակահարներից մեկը` Եվգենի Կիսինը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց «Երևանյան հեռանկարներ» փառատոնի մենեջեր Սոնա Հովհաննիսյանը:

«Սա իսկապես իրադարձային համերգ է Հայաստանի համար, նա մեր երկրում վաղուց չի եղել, և մենք սերնդեսերունդ սպասել ենք այստեղ նրան լսելու համար»,- ասաց նա:

Կիսինին Հայաստան հրավիրելու գաղափարն առաջացել է յոթ տարի առաջ և այդ ժամանակ էլ փառատոնը կապվել է նրա մենեջմենթի հետ: Սակայն ոչ մի պատասխան չի ստացվել: Հովհաննիսյանի խոսքով, փառատոնի հեղինակությունը տարիների ընթացքում աճեց, և 2008 թվականին Կիսինը անձամբ կապվեց փառատոնի ղեկավարության հետ և ասաց, որ չորս տարի հետո կգա Հայաստան:

Փառատոնի մենեջերը նշեց, որ երաժիշտն անձամբ ինքն է որոշել, թե ինչ ձևաչափով ելույթ կունենա: Նա ընտրեց մենահամերգի տարբերակը և Երևանում կկատարի Հայդենի, Շուբերտի, Բեթհովենի և այլ դասական կոմպոզիտերների ստեղծագործություններ: Հիշեցնենք, որ Եվգենի Կիսինը ստացել է աշխարհի մեծագույն պարգևները, ունի երկու «Գրեմմի» և այն եզակի երաժիշտներից է, ով ելույթ է ունեցել «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---