ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Հյուսիսատլանտյան դաշինքը համագործակցում է Ռուսաստանի հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Հյուսիսատլանտյան դաշինքը համագործակցում է Ռուսաստանի հետ

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև մրցակցություն չկա, ավելին, Հյուսիսատլանտյան դաշինքը համագործակցում է Ռուսաստանի հետ։ Այս մասին ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը , պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին և գնահատելով Ռուսաստան –ՆԱՏՕ հարաբերությունները: « Ռուսաստանը ՆԱՏՕ-ին Աֆղանստանի համար ճանապարհ է տրամադրում, մենք համագործակցում ենք ահաբեկչության, ծովահենների և թմրանյութերի դեմ պայքարում։ Մենք Ռուսաստանին առաջարկում ենք նաև համագործակցել հրթիռային պաշտպանության ծրագրով նաև, սակայն դեռ համաձայնություն չկա։ ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը որոշել են իրական ռազմավարական գործընկերություն զարգացնել։ Ես կարծում եմ, որ եվրոատլանտյան տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդների շահերից է բխում ՆԱՏՕ-ի և Ռուսատանի միջև իրական ռազմավարական գործընկերության զարգացումը, որը կպահպանի եվրատլանտյան տարածաշրջանում անվտանգությանը»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---