ՆԱՏՕ-Ն ԲԱՐՁՐ Է ԳԱՆԱՀԱՏՈՒՄ ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՍՈՎՈՅԻ ԵՎ ԻՐԱՔԻ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի Անհատական գործընկերության ծրագրի ստորագրման ժամեկտները կախված են հայկական կողմից, հայտարարել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմմոնսը: Նրա խոսքերով` ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում Դաշինքի հետ Անհատական գործընկերության ծրագիր կնքելու Հայաստանի ցանկությունը եւ պատրաստ է ամեն կերպ աջակցել այդ փաստաթղթի նախապատրաստման գործընթացին: Միեւնույն ժամանակ Ռոբերտ Սիմմոնսը նշել է, որ փաստաթղթի բովանդակությունը եւ ստորագրման ժամկետները որոշում է հայկական կողմը: Նրա խոսքերով` ՆԱՏՕ-ի կապի սպա Ռոմուալդս Ռաժուկսը խորհրդատվություն է տրամադրելու փաստաթղթի նախապատրաստման ուղղությամբ աշխատող հայկական միջգերատեսչական խմբին: Դրանից բացի, Ռոբերտ Սիմմոնսը տեղեկացրել է, որ մոտ ժամանակներս Հայաստան կայցելի պաշտպանության պլանավորման հարցերով ՆԱՏՕ-ի փորձագետների խումբը, որը հանդիպումներ կանցկացնի Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ: ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը բարձր է գնահատել Կոսովոյում եւ Իրաքում անցկացվող խաղաղապահ գործողություններին հայ զինծառայողների մասնակցության փաստը: Նրա խոսքերով` դա վկայում է միջազգային անվտանգության ապահովման մեջ ներդրում կատարելու Հայաստանի անկեղծ ցանկության մասին: Պատասխանելով լրագրողների հարցերին, Ռ.Սիմմոնսը նշել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին եւ սերտ հայ-ռուսական հարաբերությունները ոչ մի կերպ չեն ազդում ՆԱՏՕ-Հայաստանի հարաբերությունների վրա: «Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, բացի այդ, մենք բազմիցս հայտարարել ենք, որ ՆԱՏՕ-ն չի կառուցում երկրների հետ իր հարաբերությունները մրցակցության հիման վրա կամ հաշվի առնելով նրանց անդամակցությունն այս կամ այն կազմակերպությանը կամ միությանը», - հայտարարել է Ռ.Սիմմոնսը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---