ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԻՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ, ՈՐՆ ԱՎԱՐՏՈՒՄ Է ԻՐ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպել է Հայաստանում Սիրիայի Արաբական հանրապետության դեսպան Հասան Ալ Ռասլանի հետ, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը: Զրույցի ընթացքում կողմերը գոհունակությամբ նշել են, մասնավորապես, հայ-սիրիական համագործակցության բավարար մակարդակը գյուղատնտեսության, գիտության, կրթության, ինչպես նաեւ մշակույթի ոլորտներում: Անդրանիկ Մարգարյանը եւ Հասան Ալ Ռասլանը կարեւորել են հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի նիստերի կանոնավոր անցկացումը: Վարչապետը համոզվածություն է հայտնել, որ հանձնաժողովի 2004 թ. Երեւանում կայացած երրորդ նիստի որոշումների իրագործումը էապես կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը մի շարք ոլորտներում: Հրաժեշտից առաջ Անդրանիկ Մարգարյանը մեր երկրում Սիրիայի դեսպանին ցանկացել է հաջողություններ հետագա աշխատանքում` հույս հայտնելով, որ ի դեմս Հասան Ալ Ռասլանի Հայաստանը եւս մեկ բարեկամ կունենա արտերկրում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---