ԼՂՀ ԱԳՆ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ԹՈՂՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎԱՑՆԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԸ

PanARMENIAN.Net - Յուրաքանչյուր տարի Սումագիթում 1988 թվականի փետրվարի 26-28 տեղի ունեցած հայկական ջարդերի հերթական տարելիցի նախաշեմին, Բաքուն բոլոր մակարդակներում ակտիվացնում է հակահայկական քարոզչությունը: Այդ մասին ասվում է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության մամլո ծառայության մեկնաբանության մեջ` կապված Ադրբեջանում նշվող «Խոջալուի իրադարձությունների» տարելիցի հետ: «Այդ նպատակով Ադրբեջանը պարբերաբար շրջանառության մեջ է դնում 1992 թվականի փետրվարի իրադարձությունները, կապված ԼՂՀ Ասկերանի շրջանի Խոջալու գյուղում կրակակետերի ոչնչացման հետ: Պաշտոնական Բաքվի տարբերակով, Ղարաբաղի ուժերի կողմից Խոջոլուի գրավման ժամանակ զոհվել եւ անհայտ կորել է 600-ից մինչեւ մի քանի հազար խաղաղ բնակիչ: Ընդ որում այդ թիվը տարեցտարի աճում է: Մինչդեռ փաստերը այլ բան են վկայում: Ադրբեջանը չի հրաժարվում միջազգային հանրությանը ապատեղեկատվացնելու փորձերից: Այդ հարցում պաշտոնական Բաքուն համագործակցում է Թուրքիայի հետ, որի խորհրդարանն այս տարի եւս անցկացրեց Խոջալուի իրադարձությունների քննարկում հայկական կողմի կտրուկ դատապարտմամբ: Հակահայկական հայտարարություններ վերջերս հնչել են նաեւ ԱՄՆ Կոնգրեսում թուրքական լոբբիի ներկայացուցչի կողմից: Բաքվի եւ Անկարայի գործողություններում անհաջող փորձ է նկատվում մոռացության մատնելու Ադրբեջանում հայերի ոչնչացման եւ արտաքսման փաստերը եւ հավասարության նշան դնելու Խոջալույում տեղի ունեցածի եւ Թուրքիայում Հայոց ցեղասպանության միջեւ»,-ասվում է ԼՂՀ ԱԳՆ մեկնաբանության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---