Հաագայում տեղի կունենա Երվանդ Քոչարի ստեղծագործությունների մասին դասախոսություն

Հաագայում տեղի կունենա Երվանդ Քոչարի ստեղծագործությունների մասին դասախոսություն

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 16-ին Նիդերլանդներում Հայաստանի դեսպան տիկին Ձյունիկ Աղաջանյանը Հաագայում կհանձնի իր ջանքերով Հայաստանից բերած դասագրքեր և վկայականներ 2011-2012 ուսումնական տարվա հայոց լեզվի դասերին մասնակցած երեխաներին: Երևանի «Երվանդ Քոչար» թանգարանի տնօրեն, տիկին Լալա Քոչարը ելույթ կունենա ականավոր քանդակագործ Երվանդ Քոչարի գործերի մասին, ներկայացնելով և մեկնաբանելով նրա հայտնի ստեղծագործությունները ինչպիսիք են «Սասունցի Դավիթ», «Վարդան Մամիկոնյան», «Պատերազմի արհավիրքը» և այլն: Նա կցուցադրի նաև կարճամետրաժ ֆիլմեր Երվանդ Քոչարի և մայրաքաղաք Երևանի խորհրդանիշը դարձած «Սասունցի Դավթի» արձանի մասին, հաղորդում է «Աբովյան» մշակութային կենտրոնը:

Տիկին Լալա Քոչարը հանդես կգա վերը նշված դասախոսությամբ Ալմելոյի Երևան հաստատության սրահում, ուրբաթ օրը, 14 սեպտեմբերի 2012 թվականին, ժամը 19-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---