«Ժառանգությունն» որոշում չի կայացրել Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատն Իզաբելլա Աբգարյանին հանձնելու մասին

«Ժառանգությունն» որոշում չի կայացրել Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատն Իզաբելլա Աբգարյանին հանձնելու մասին

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության մամլո քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը հերքել է լուրերն այն մասին, որ բլոգեր Իզաբելլա Աբգարյանն է անցնելու խորհրդարան իր մանդատից հրաժարված Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն:

Ինչպես հայտարարել է Խուրշուդյանը PanARMENIAN.Net ին, կուսակցությունում այդ հարցը դեռևս չի քննարկվել, այս պահի դրությամբ խորհրդարան պետք է անցնի ընտրացուցակի 6-րդ համար Թևան Պողոսյանը: Իզաբելլա Աբգարյանն Facebook-ի իր էջում գրել է, որ «Ժառանգությունում» որոշել են, որ ես պետք է անցնեմ խորհրդարան: Ընդունում եմ շնորհավորանքներ:Հ.Գ. Հատուկ Facebook-ից սնվող ու ապատեղեկատվություն տարածող ԶԼՄ-ների համար:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---