Սերգեյ Նակարյակով. Յուրահատուկ զգացում է Հարությունյանի Շեփորի կոնցերտը կատարել նրա հայրենիքում

Սերգեյ Նակարյակով. Յուրահատուկ զգացում է Հարությունյանի Շեփորի կոնցերտը  կատարել նրա հայրենիքում

PanARMENIAN.Net - Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտը անվանի շեփորահար Սերգեյ Նակարյակովի սիրած ստեղծագործություններից է, որը նա կատարում է աշխարհի տարբեր երկրներում: «Իմ առաջին ելույթը այս ստեղծագործությամբ եղել է, երբ ես ընդամենը 10 տարեկան էի: Ելույթ էի ունենում Գորկու նվագախմբի հետ: Դրանից հետո ելույթ եմ ունենում Ճապոնիայում, Ամերիկայում և ամենուր»,- PanARMENIAN.Net ի թղթակցին պատմեց երաժիշտը:

Շեփորի կոնցերտի գեղարվեստական արժանիքները շատ մեծ են, և այդ գործիքի համար գրված լավագույն ստեղծագործություններից է և որի միջազգային ճանաչման վկայությունն են անցած տասնամյակներում տարբեր երկրների երաժիշտների կատարումները:

«Ինձ համար յուրահատուկ զգացում է այն կատարել կոմպոզիտորի հայրենիքում: Սա երրորդ անգամն է, որ այն կատարում եմ Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ»,-հավելեց նա:

Սերգեյ Նակարյակովը Հայաստան էր եկել մասնակցելու Երևանյան 6-րդ երաժշտական միջազգային փառատոնին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---