Նավթի համաշխարհային գներն աճել են ԱՄՆ առևտրի նախարարության տվյալների ֆոնին

Նավթի համաշխարհային գներն աճել են ԱՄՆ առևտրի նախարարության տվյալների ֆոնին

PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները սեպտեմբերի 11-ի սակարկությունների արդյունքում բարձրացել են հունիս ամսին ԱՄՆ արտաքին առևտրի հավասարակշռության վիճակագրության հրապարակման ֆոնին, ինչպես նաև տնտեսության հետագա խթանման իշխանությունների պատրաստակամության մասին Չինաստանի կառավարության ղեկավարի հայտարարությունների, վկայում են բորսաների տվյալները:

Ամերիկյան WTI թեթև նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը սակարկությունների ավարտին բարձրացել է 0,63 դոլարով կամ 0,7 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 97,17 դոլար: Brent հյուսիսծովյան նավթային խառնուրդի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,59 դոլարով կամ 0,5 տոկոսով` հասնելով 1 բարելի համար 115,4 դոլարի:

Չինաստանի պետխորհրդի ղեկավար Վեն Ցզյաբաոյի հայտարարություններն այն մասին, որ ՉԺՀ տնտեսական աճի տեմպերն աստիճանաբար կայունանում են, դրական են ընդունվել:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---