Ան-28-ի վթարային վայրէջքի ժամանակ Կամչատկայում 10 մարդ է զոհվել

Ան-28-ի վթարային վայրէջքի ժամանակ Կամչատկայում 10 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Ան-28 ինքնաթիռի վթրային վայրէջքի ժամանակ Կամչատկայում 10 մարդ է զոհվել: Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, զոհվածների թվում նաև երեխա կա:

Վթարային վայրէջքի վայրում փրկարարները հարթակ են պատրաստում Մի-8 ուղղաթիռի համար, որով չորս տուժածներին պետք է հիվանդանոց տեղափոխեն:

12 ուղևորներից և անձնակազմի 2 անդամներից զոհվել է 10 մարդ, չորսը վիրավոր են:

Ան-28-ը ուղևորատար չվերթ էր կատարում: Վթարային վայրէջքը կատարվել է Պալանա ավանից 10 կմ հեռավորության վրա:

Պատահարի փաստով քրեական գործ է հարուցվել «Օդային տրանսպորտի շահագործման անվտանգության կանոնների խախտում» հոդվածով՝ ՌԴ ՔՕ 263 հոդված:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---