Բոննի երկու թատերախմբեր ելույթ կունենան Երևանում

Բոննի երկու թատերախմբեր ելույթ կունենան Երևանում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ին Գերմանական Բոնն քաղաքի Euro Theater Central Bonn թատերախումբը, իսկ սեպտեմբերի 16-ին Cernä & Vanek Dance ժամանակակից պարի թատրոնը ելույթ կունենան Երևանի մնջախաղի պետական թատրոնում: Ինչպես հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը, սեպտեմբերի 10-17-ը ՀՀ մշակույթի նախարարության հրավերով Հայաստանում է Բոննի քաղաքապետարանի պատվիրակությունը և մշակութային խումբը (թվով 10 մարդ) Բոննի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Անդրեաս Լյոշի գլխավորությամբ:

Նախատեսվում է, որ Անդրեաս Լյոշը կհանդիպի Հայաստանի մշակութային դաշտի հեղինակավոր կազմակերպությունների և գործիչների հետ:

Կազմակերպիչների կարծիքով ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի ծանոթացնել հայ հանդիսատեսին Գերմանիայի ժամանականից թատերական արվեստին, զարգացնել հայ-գերմանական մշակութային համագործակցությունը, ինչպես նաև հիմք դարձնել Բոննի և ՀՀ մշակույթի նախարարության միջև կայուն համագործակցություն ծավալելու համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---