ԲԱՔՎՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆ. ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՈՎԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ

PanARMENIAN.Net - «ԱՄՆ կառավարությունը լիովին պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում: Մենք ճանաչում ենք Ադրբեջանի սուվերենությունն ու անկախությունը եւ չենք ճանաչում այնպիսի պետություն, ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է: Մենք պաշտպանում ենք բանակցությունների ճանապարհով հակամարտությունը կարգավորելու Իլհամ Ալիեւի պատրաստակամությունը»,- հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշը` նման ձեւով մեկնաբանելով իր գործընկերոջ` Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի խոսքերը: Հիշեցնենք, որ վերջինս Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանում իր ելույթի ժամանակ հայկական սփյուռքի առջեւ հայտարարել է, որ Ղարաբաղը չի կարող վերադարձվել Ադրբեջանին: Բացի այդ, ամերիկացի դիվանագետը բազմիցս օգտագործել է «հայոց ցեղասպանություն» արտահայտությունը: Ճիշտ է, այնուհետեւ ԱՄՆ պաշտոնական այրերը մի փոքրիկ ուղղում են մտցրել, որի համաձայն` Ջոն Էվանսի հայտարարությունը կարելի է գնահատել որպես մասնավոր հանդիպման ժամանակ արտահայտած անձնական կարծիք:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---