Սեպտեմբերի 30-ից Apple-ը կդադարի սատարել Ping երաժշտական ուղղվածությամբ սոցցանցին13 սեպտեմբերի 2012 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Apple ընկերությունն ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ին կդադարի սատարել Ping երաժշտական ուղղվածությամբ սոցցանցին դրա գործարկումից երկու տարի անց: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին ասվում է Apple հաղորդագրությունում: «Սեպտեմբերի 30-ից Ping-ը փակվում է: Շնորհակալություն Ping-ի հանդեպ ձեր հետաքրքրության համար: Մենք այլևս չենք ընդունում նոր օգտագործողներ»,- նման հաղորդագրություն է հայտնվել Ping-ում: Ping ծառայությունը, որի շրջանակներում օգտատերերը կարող էին ընկերներ ներգրավել և տեսնել, թե ինչ երգեր են ներբեռնվել և լսվել, հայտնվել է iTunes ծրագրի 10-րդ տարբերակում, նախատեսված մուլտիմեդիական կոնտենտի հետ աշխատանքի համար, 2010-ի սեպտեմբերին: Apple-ի ղեկավար Թիմ Կուկը խոստովանել է Ping անհաջողությունը այս տարվա գարնանը կայացած D10 համաժողովում, նշելով, որ օգտատերերը չեն ցանկացել ժամանակ ծախսել ծառայության վրա, գրում է All Things Digital-ը: Apple –ի սոցիալական մշակումները հետագայում կիրացվեն շուկայի առաջատարներ Facebook-ի և Twitter-ի հետ գործընկերության միջոցով: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |