Հանրահայտ Բորոդինի քառյակն առաջին անգամ ելութ կունենա Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ

Հանրահայտ Բորոդինի քառյակն առաջին անգամ ելութ կունենա Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ին և 15-ին Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում ելույթ է ունենալու ռուսական հանրահայտ Բորոդինի քառյակը: Ինչպես մամլո ասուլիսի ժամանակ ասացին քառյակի երաժիշտները, առաջին համերգին երաժիշտները ելույթ են ունենալու կամերային ժանրում, իսկ երկրորդ համերգին`Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան):

Աշխարհի ամենահին քառյակներից մեկը առայժմ փորձ չի արել մեր նվագախմբի հետ, և չկարողացան կիսվել իրենց տպավորություններով: Նրանք ներկայիս կազմով առանձին ելույթ են ունեցել 2 տարի առաջ:

Կամերային երաժշտության համերգին նրանք կկատարեն Բեթհովենի, Միրզոյանի և Շոստակովիչի կվարտետները, իսկ նվագախմբի հետ` Լուիս Շպորի կոնցերտը քառյակի և նվագախմբի համար:

Բորոդինի անվան լարային քառյակը հիմնադրվել է 1945 թ-ին Միքայել Տերյանի կամերային անսամբլի դասարանում: Այն առաջին անգամ ելույթ է ունեցել 1946 թ-ի հոկտեմբերի 10-ին որպես Մոսկվայի ֆիլհարմոնիայի քառյակ: 1955 թ-ից խումբը կրում է Ա. Բորոդինի անունը, որի քառյակները ռուսական ավանդույթների հիմքն են դրել այդ ժանրում:

Քառյակի պատմության կարևորագույն էջերից են Դ. Շոստակովիչի հետ համագործակցությունը: Երաժիշտներն անդադար խորհրդակցվում էին կոմպոզիտորի հետ, իր ստեղծագործությունները կատարելու գործընթացի ժամանակ: Կոմպոզիտորի մահվանից հետո նրանք մի անգամ չէ, որ հանդիսատեսին ներկայացրել են Շոստակովիչի ստեղծագործությունների շարքը:

Քառյակի երաժիշտները բազմիցս համագործակցել են այլ երաժիշտների հետ, մասնավորապես կատարել են կվինտետներ դաշնակահարների հետ:

Քառյակի այսօրվա անդամներն են Ռուբեն Ահարոնյանը (առաջին ջութակ), Սերգեյ Լոմովսկին (երկրորդ ջութակ), Իգոր Նայդինը (ալտ), և Վլադիմիր Բալշինը (թավջութակ):

Նրանք տարեկան ունենում են 50-60 համերգ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---