Բելա Բուգար. Հունգարիայի կառավարությունը կորցրել է վստահությունը

Բելա Բուգար.  Հունգարիայի կառավարությունը կորցրել է վստահությունը

PanARMENIAN.Net - Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) մամլո քարտուղարությունը ներկայացնում է Սլովակիայի Ազգային Խորհուրդի Հունգարական Միավորված Կուսակցության /MOST-HIT/ նախագահ Բելա Բուգարի արձագանքն ադրբեջանցի մարդասպանի արտահանձման կապակցությամբ, որը նա արտահայտել է ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ պաշտոնական հանդիպման ընթացքում:

MOST-HIT պառլամենտական ընդդիմադիր կուսակցության նախագահ պարոն Բելա Բուգարը զարմանք և վրդովմունք է հայտնում Հունգարիայի վարչապետ Վ. Օրբանի կողմից կատարած քայլի շուրջ և խստիվ դատապարտում է այն: Միաժամանակ պարոն Բուգարը վրդովմունք է հայտնում հանցագործին Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելու կապակցությամբ:

Ըստ պարոն Բուգարի Ադրբեջանի նախագահն իր նմանը չունեցող խայտառակ քայլով մեծ հարվածի տակ է դրել Հունգարիայի ողջ կառավարության հեղինակությունը և վարկաբեկել ողջ աշխարհի առջև: ԵՀՄՖ-ի նախագահ պարոն Աշոտ Գրիգորյանի այն հայտարարությանը, թե պատմության մեջ իր նախադեպը չունեցող պետական կոռուպցիային կարելի է ավելացնել նաև լուրջ կասկածներ, որ տեղի է ունեցել նաև Հունգարիայի կառավարության որոշ պաշտոնական գործիչների ու հատկապես վարչապետ Վիկտոր Օրբանի անձնական շահագրգռվածության, ընդհուպ կաշառակերության թողտվություն, պարոն Բելա Բուգարը հայտարարեց, որ. ,- հայտարարեց նա և շարունակեց. : Միաժամանակ նշեց, որ վարչապետ Օրբանի կողմից կատարվածն այսպիսի աղմուկ չեր բարձրացնի, եթե Ադրբեջանն իր հանցագործին չհերոսացներ և չխաբեր Հունգարիային, այլ շարունակեր մարդասպանի ազատազրկումն ադրբեջանական բանտում: Արդյունքում, ըստ պարոն Բելա Բուգարի, վաճառվել է արդարադատությունը, հերոսացվել է մարդասպանը, Հունգարիայի կառավարությունը կորցրել է իր վստահությունը և քաղաքակիրթ աշխարհում առաջացել է բացառիկ դատապարտելի նախադեպ, հայտնում է ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---