Տիգրան Պետրոսյանը Անապայի միջազգային բաց մրցաշարում գրավել է առաջին տեղը

Տիգրան Պետրոսյանը Անապայի միջազգային բաց մրցաշարում գրավել է առաջին տեղը

PanARMENIAN.Net - Հայաստանի մինչև 16 և 18 տարեկանների չեմպիոն Տիգրան Պետրոսյանը մասնակցել է Անապայի միջազգային բաց մրցաշարին և գրավել առաջին տեղը՝ լրացնելով միջազգային վարպետի նորմա։ Պետրոսյանը մրցաշարին մասնակցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։

Անապայի միջազգային բաց մրցաշարին մասնակցել են Հայաստանի, ՌԴ, Իսրայելի և Մոլդովայի 14 շախմատիստներ։

Հայ շախմատիստը հույս ունի, որ մի օր էլ մեծահասակների ազգային հավաքականի կազմում հաղթանակներ կպարգևի Հայաստանին։ «Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվելը շատ մեծ պատիվ է, և բոլոր շախմատիստներն էլ դրան են ձգտում։ Հայաստանի շախմատի հավաքականին այսօր ամբողջ աշխարհում հարգում են և վախենում»,- նշել է Պետրոսյանը։ Տիգրան Պետրոսյանը 2009թ. ճանաչվել է պատանիների համաշխարհային օլիմպիական խաղերի 3-րդ մրցանակակիր։ 2010-ին

Հայաստանի շախմատի մինչև 16 տարեկանների հավաքականի կազմում դարձել է շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի հաղթող: Այս տարի նա Հայաստանը ներկայացնելու է Սլովենիայում տեղի ունենալիք մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնությունում։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---