ՆՓԱԿ-ի «Մեկ» նախագիծը կներկայացվի Արցախում

ՆՓԱԿ-ի «Մեկ» նախագիծը կներկայացվի Արցախում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-24-ը Ստեփանակերտում կներկայացվի Նորարարական փորձարարական արվեստի կենտրոնի «Մեկ» նախագիծը: Այս մասին PanARMENIAN.Net -ի թղթակցին պատմեց նախագծի հիմնադիր Գագիկ Ղազարէն: Նրա խոսքով, Ստեփանակերտում կներկայացվեն «Մեկ կադր» և «Մեկ քառակուսի մետր» փառատոները: Ղազարէի խոսքով, առաջին օրը կներկայացվի նախագծի նպատակը, կինոթատերական արվեստի արտադրության ձևերը, որոնցից կարող են օգտվել հանդիսականներն ու հանդիսատեսից վերածվել արվեստ արտադրողների: Երկրորդ օրը նրանք կսկսեն ինտենսիվ աշխատանքներ` նկարահանումներ, մոնտաժ և ներկայացման փորձեր, իսկ երրորդ օրն արդեն կներկայացվի այդ աշխատանքի արդյունքը:

Բացի դրանից, կներկայացվի «Մեկ կադր» նախագծի ընտրանին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---