Սլավոլյուբ Մուսլին. Ամեն ինչ կանենք Յուրա Մովսիսյանին թիմում պահելու համար

Սլավոլյուբ Մուսլին. Ամեն ինչ կանենք Յուրա Մովսիսյանին թիմում պահելու համար

PanARMENIAN.Net - «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը, պատասխանելով rsport.ru այն հարցին, թե չի վախենում արդյոք ակումբը առաջիկայում կորցնել Յուրա Մովսիսյանին, ասել է. «7 խաղում նա 6 գնդակ է խփել: Անշուշտ, մենք ապահովագրված չենք այն բանից, որ Յուրան կարող է երբևէ հեռանալ մեզանից: Նա երկամյա պայմանագիր է կնքել մեզ հետ: Ամեն ինչ կանենք Յուրա Մովսիսյանին թիմում պահելու համար: Եթե նա հեռանա, այն ժամանակ այլ բարձրակարգ հարձակվողի կփնտրենք»:

Մուսլինը հավելել է, որ իրենք պետք է զարգացնեն ինսայդներին, որպեսզի նրանք էլ գոլ խփեն, ոչ միայն Մովսիսյանը: «Չեմ կարծում, թե մեր խաղը կախված է մեկ հարձակվողից, մենք կոմբինացիոն ֆուտբոլ ենք խաղում և պահեր բոլորն են ունենում, ուղղակի դրանք իրացնում է դեռևս միայն Մովսիսյանը»,-ասել է մարզիչը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---