ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է հարձակումները դեսպանատների վրա մի շարք մահմեդական երկրներում

ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է հարձակումները դեսպանատների վրա մի շարք մահմեդական երկրներում

PanARMENIAN.Net - ՄԱԿ Անվտանգության խորհուրդը դատապարտել է մի շարք հարձակումները օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների վրա մի շարք մահմեդական երկրներում և պահանջել է կառավարություններից կատարել պարտավորությունները օտարերկրյա առաքելությունները պաշտպանելու վերաբերյալ:

ՄԱԿ ԱԽ անդամ երկրները հաստատել են, որ նման գործողություններն արդարացում չունեն: Նախօրեին ՄԱԿ ԱԽ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է նաև «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը՝ ենթադրելով, որ դրա նպատակը հենց անհանդուրժողականության տարածումն էր ու արյունահեղությունը:

Լիբիայի Բենգազի քաղաքում գտնվող ԱՄՆ հյուպատոսության մոտ տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվել են այդ երկրում ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսը և ևս երեք դիվանագետներ:

Հարյուրավոր ցուցարարներ Սուդանի մայրաքաղաք Խարտումում գրոհել են միանգամից երեք դիվանագիտական ներկայացուցչություններ: «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ, ցուցարարները գրոհել են ԱՄՆ, Բրիտանիայի և Գերմանիայի դեսպանատները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---