ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԻՐԻԱՅԻ ԳՈՐԾԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ղասսան Ռասլանին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Սիրիացի դիվանագետը նշել է, որ սիրիա-հայկական հարաբերություններում նկատելի առաջընթաց է գրանցվել, ստորագրվել են միջպետական համաձայնագրեր, որոշարկվել են համագործակցության ոլորտները: Արթուր Բաղդասարյանն իր հերթին վստահություն է հայտնել, որ հաջորդ դիվանագետի գործունեությունը եւս կարդյունավորվի երկկողմ հարաբերությունների զարգացմամբ: Կողմերը կարեւորել են Սիրիայում հայ համայնքի առկայությունը, ինչպես նաեւ Սիրիայի իշխանությունների բարյացկամ վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---