Նյու Յորքում տեղի է ունենում գրավիր «Գրավիր Ուոլ Սթրիթը» հոբելյանական բողոքի ակցիա

Նյու Յորքում տեղի է ունենում գրավիր «Գրավիր Ուոլ Սթրիթը» հոբելյանական բողոքի ակցիա

PanARMENIAN.Net - Նյու Յորքում սկսվել է «Գրավիր Ուոլ Սթրիթը» հոբելյանական եռօրյա բողոքի ակցիան, ձերբակալվել են առնվազն 12 մարդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Շաբաթ օրը շուրջ 300 հոգի հավաքվել են Ստորին Մանհեթեն շրջանում, որտեղ գտնվում է բողոքի շարժման կենտրոնակայանը:

Չնայած նրան, որ «նյույորքյան զավթիչների» բողոքի ակցիաները սկսելու ամսաթիվը սեպտեմբերի 17-ն է, մի շարք կողմնակիցներ որոշել են նախօրոք սկսել հոբելյանական երթը: Կազմակերպիչները մտադիր են հոբելյանին նվիրված միջոցառումներ անցկացնել կիրակի և երկուշաբթի օրերին: Ցուցարարները պահանջում են ավելացնել հարուստների հարկերը, հանդես են գալիս գործազրկության և ֆինանսական ինստիտուտների գործունեության դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---