Հունահռոմեական ոճի ըմբիշ Վարդերես Սամուրհաշևը հայտարարել է իր մարզական կարիերան ավարտելու մասին

Հունահռոմեական ոճի ըմբիշ Վարդերես Սամուրհաշևը հայտարարել է իր մարզական կարիերան ավարտելու մասին

PanARMENIAN.Net - Հայ հունահռոմեական ոճի ըմբիշ, 2000թ. օլիմպիադական չեմպիոն և 2004թ. Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի և աշխարհի կրկնակի չեմպիոն Վարդերես Սամուրհաշևը (Ռուսաստան) հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին:

Կարիերան ավարտելու պատճառը դարձել է այն փաստը, որ պետք էր որոշել` պատրաստվել, թե ոչ հաջորդ Օլիմպիադային:

«Լոնդոնի Օլիմպիական խաղերն անցան և պետք էր որոշել` պատրաստվել, թե ոչ Ռիա դե Ժանեյրոյի խաղերին: Ահա և ես որոշեցի, որ վերջ, պետք է ավարտել կարիերան»,- հայտարարել է Սամուհաշևը: Նա խոստովանել է, որ կաշխատի ըմբշամարտի շրջանային ֆեդերացիայում և կօգնի այդ մարզաձևի զարգացմանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---