ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ ԳԾՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ պայմանավորվածության շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության գոտում անհայտ կորածների որոնմամբ, պատանդների եւ գերիների ազատմամբ զբաղվող միջազգային աշխատանքային խմբի (ՄԱԽ) համակարգող Ալբերտ Ոսկանյանը հերթական անգամ այցելել է Ստեփանակերտում պահվող Խայալ Աբդուլաեւին, Հիքմեթ Տագիեւին եւ Ռուսլան Բակիրովին: «Արմինֆո» գործակալությանը տված հարցազրույցում Ալբերտ Ոսկանյանը նշել է, որ այցելության ընթացքում հետաքրքվել է ռազմագերիների բարոյահոգեբանական եւ ֆիզիկական վիճակով, պահպանման պայմաններով, նրանց տրվող սննդի քանակով եւ որակով եւ այլն: «Ռազմագերիներից բողոք չի ստացվել: Նրանց տրամադրությունը եւ արտաքին տեսքը նորմալ են, նրանք ցանկանում են վերադառնալ տուն: Սա իմ երկրորդ այցելությունն էր ռազմագերիներին: Համակարգողի պարտականությունների համաձայն, հանդիպման մասին ես տեղյակ եմ պահել Միջազգային աշխատանաքային խմբի համանախագահներին եւ ՄԱԽ-ի մյուս տարածաշրջանային համակարգողներին», - ասել է Ալբերտ Ոսկանյանը: Հիշեցնենք, որ ադրբեջանական բանակի զինվորները փետրվարի 15-ին գերի էին վերցվել ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների կողմից` Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիս-արեւելյան ուղղությամբ սահմանազատման գիծն անցնելու պահին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---