Մունկի «Ճիչը» նկարի անհայտ սեփականատերն առաջին անգամ ցույց կտա այն հանրությանը

Մունկի «Ճիչը» նկարի անհայտ սեփականատերն առաջին անգամ ցույց կտա այն հանրությանը

PanARMENIAN.Net - Նորվեգացի իմպրեսիոնիստ նկարիչ Էդվարդ Մունկի «Ճիչը» կտավի անանուն տերն առաջին անգամ այն ցույց կտա հանրությանը: Նկարը կցուցադրվի Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում հոկտեմբերի 24-29-ը, հաղորդում է The New York Times թերթը:

Աճուրդում նկարը գնած մարդու անունը մինչև հիմա անհայտ է: Ոչ թանգարանի տնօրենը, ոչ Sotheby's-ի աշխատակազմը նոր տիրոջ անունը չեն նշում, հաղորդում է Lenta.ru-ն:

Նկարը, որն աշնանը կցուցադրվի Նյու Յորքում, նկարված է յուղամատիտով և, ինչպես նշում են փորձագետները, 1893-1910-ական թթ. Մունկի նույն սյուժեով արված 4 կտավներից ամենագունեղն է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---