Վիդեո պրեմիերա` Նելի Ֆուրտադո – “Parking Lot” (վիդեո)

Վիդեո պրեմիերա` Նելի Ֆուրտադո – “Parking Lot”

PanARMENIAN.Net - Ֆոլկ և R&B ժանրի երգչուհի Նելի Ֆուրտադոն թողարկել է “Parking Lot” երգի տեսահոլովակը: Կանադացի երգչուհին պարում է վառվող լույսերով մեքենաների առջև և երգում մեքենաների հետևի նստարանին:

“Parking Lot”-ը Ֆուրտադոյի “The Spirit Indestructible” հինգերորդ ստուդիական ալբոմի երրորդ սինգլն է: Ալբոմը Միացյալ Նահանգների վաճառասրահներում կհայտնվի այսօր` սեպտեմբերի 18-ին: Երգի հեղինակն է Ռոդնի Ջերքինսը, իսկ տեսահոլովակը նկարահանել է Ռեյ Քեյը, որը Լեդի Գագայի, Բեյոնսե Նոուլզի, Բրթինի Սփիրսի և այլոց տեսահոլովակների հեղինակ է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---