Վիրահայոց թեմը երաշխավորում է, որ Սուրբ Գևորգ եկեղեցին վերականգնման արդյունքում չի վնասվի

Վիրահայոց թեմը երաշխավորում է, որ Սուրբ Գևորգ եկեղեցին վերականգնման արդյունքում չի վնասվի

PanARMENIAN.Net - Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցին Թբիլիսիում կվերականգնվի 2 տարիների ընթացքում: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Թբիլիսիից հայտնեց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը: Նրա խոսքով, վերականգնողական աշխատանքներն իրականացնելու է «Սուրբ Գևորգ եկեղեցու վերակառուցման հիմնադրամը» և բոլոր երաշխիքները կան, որ արդյունքում եկեղեցին չի վնասվի:

Բացի այդ, վերը նշված աշխատանքներին ներգրավված են հայ մասնագետներ, որոնք կզբաղվեն որմնանկարների և այլ դետալների վերականգնմամբ: Վերականգնվելու են նաև որմնանկարների այն մասերը, որոնցից միայն հետքերն են մնացել: Սուրբ Գևորգ տաճարը կառուցվել է 1251 թվականին, Նարիղալա բերդի ստորոտում 631 թվականին կառուցված առաջին հայկական տաճարի տեղում: Այն իր գոյության ընթացքում դիմակայել է բազում ներխուժումների և ավերածությունների, սակայն կանգուն է մնացել, շարունակելով լինել հայ հավատացյալ ժողովրդի Աստծո տունը: Հայ տաղանդավոր նկարիչներ Նաղաշ Հովնաթանյանի և Գևորգ Բաշինջաղյանի գեղանկարչության նմուշներով զարդանախշված Սուրբ Գևորգ տաճարը վերջին անգամ վերանորոգվել է 1924 թվականին, սակայն ժամանակը և ստորգետնյա ջրերը հրատապ են դարձրել այս հինավուրց տաճարի վերականգնման հարցը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---