Միշել Պլատինի. Ես կպնդեմ, որ Քաթարում կայանալիք ԱԱ-2022 ձմռանն անցնի

Միշել Պլատինի. Ես կպնդեմ, որ Քաթարում կայանալիք ԱԱ-2022 ձմռանն անցնի

PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ն դիտարկում է բոլոր ազգային եվրոպական առաջնությունները 2021թ. կասեցնելու հնարավորությունը, որպեսզի Քաթարում 2022թ. կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ձմռանն անցնի:

Ամռանը ջերմաստիճանն այդ արաբական երկրում հասնում է 50 աստիճանի, և լավագույն տարբերակը կլիներ առաջնությունը ձմռան ամիսներին կազմակերպելը:

«Ես կպնդեմ, որ Քաթարում կայանալիք ԱԱ-2022 ձմռանն անցնի: Այդպես ավելի լավ կլինի և երկրպագուների, և ֆուտբոլիստների համար: Սակայն, հունվարին անցնելու է ձմեռային Օլիմպիադան, իսկ երկու նման խոշորագույն մրցաշար միաժամանկ չեն կարող անցնել: Այս պարագայում լավագույն տարբերակը կլիներ, եթե աշխարհի առաջնությունը անցներ 2021 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին»,-ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի խոսքն է մեջբերում sport-express.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---