ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ «ՊԱՐՏՎՈՂԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ»

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը համաձայն չէ Հայաստանի արտաքին քաղաքականության «պարտվողական գնահատականների հետ»: Այդ մասին նա հայտարարել է Երեւանում կայացած մամուլի ասուլիսում: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերով` արտաքին քաղաքականությունում Հայաստանի «պարտությունների» մասին հարցը ընդդիմության կողմից շատ ծեծված հարց է: «Կարծում եմ, որ նպատակն ուղղակի իշխանությունների քննադատությունն է: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները նորմալ հունով են ընթանում: Դիվանագիտությունում մենք ոչ մի ետընթաց քայլ չենք արել, նույնիսկ, ընդհակառակը, գտնվում ենք բավականին նպաստավոր պայմաններում»,- նշել է նա:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---