Հայ բլոգերները կարող են պայքարել «Պրոմեթևս 2012» կովկասյան ինտերնետ-մրցանակի համար

Հայ բլոգերները կարող են պայքարել «Պրոմեթևս 2012» կովկասյան ինտերնետ-մրցանակի համար

PanARMENIAN.Net - Հայ բլոգերները կարող են պայքարել «Պրոմեթևս 2012» կովկասյան ինտերնետ-մրցանակի համար: Ինչպես հայտարարել է «Պրոմեթևս 2012» ինտերնետ-մրցանակի կազմկոմիտեի ղեկավար Ռաժափ Մուսաևը, մրցանակն ունի նոր անվանակարգ, որի համար կպայքարեն բլոգերներ Աբխազիայից, Ադրբեջանից, Հայաստանից, Վրաստանից և Հարավային Օսեթիայից:

«Մենք դեռ անցած տարվանից մտածում էինք մեր մրցույթի աշխարհագրությունն ընդլայնելու մասին, բայց չէր ստացվում: Իսկ հիմա որոշել ենք ստեղծել առանձին անվանակարգ` «Հարավային Կովկասի լավագույն բլոգ»: Հուսով եմ, որ ապագայում Անդրկովկասի ինտերնետ կայքերի և բլոգերների համար անվանակարգերի քանակը միայն կաճի»,- այսօր հայտարարել է Մուսաևը, հաղորդում է rukavkaz.ru-ն:

«Պրոմեթևս 2012» կոսվկասյան ինտերնետ-մրցանակն անցկացվում է արդեն երկրորդ անգամ: Մրցանակի ժյուրիի կազմում, որի նախագահն է անվանի լրագրող և հասարակական գործիչ Մաքսիմ Շևչենկոն, ընդգրկվել են նաև Դաղստանի Հանրապետության տեղեկատվության նախարար Նարիման Հաջիևը, Չեչնիայի Հանրապետության ղեկավարի խորհրդական Թիմուր Ալիևը, անվանի բլոգերներ և այլն: Հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը կկայանա Պյատիգորսկում ընթացիկ տարվա նոյեմբերին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---