Հաքերները գրոհել են ֆրանսիական Charlie Hebdo պարբերականը Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների պատճառով

Հաքերները գրոհել են ֆրանսիական Charlie Hebdo պարբերականը Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների պատճառով

PanARMENIAN.Net - Հաքերները գրոհել են ֆրանսիական Charlie Hebdo պարբերականը, որն իր էջերում հրապարակել է Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:

Թերքի շապիկին պատկերված է հաշմանդամի սայլակով մահմեդականը, որին հուդայական է տանում: «Ոչ մի ծիծաղելի բան»,-ասում է հաշմանդամը: Պատկերը վերնագրված է «Անձեռնմխելիները-2»: Այլ պատկերներն ավելի սուր են, ըստ ԶԼՄ-ների, որոշ նկարներում Մուհամմեդ մարգարեն մերկ է պատկերված:

Չորեքշաբթի վաղ առավոտյան վաճառքի հանվեց Charlie Hebdo-ի թարմ համարը, սակայն ցանկացողներն այնքան շատ էին, որ առկա տպաքանակն արագ սպառվեց:

2011-ին ևս այս պարբերականը տպագրել էր Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները, ինչը հանգեցրեց սկանդալի ու խմբագրության հրկիզման, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---