Սուդանի ազգային հեռուստահաղորդակցման կոռպորացիան արգելափակել է Youtube պորտալի հասանելիությունը

Սուդանի ազգային հեռուստահաղորդակցման կոռպորացիան արգելափակել է Youtube պորտալի հասանելիությունը

PanARMENIAN.Net - Սուդանի ազգային հեռուստահաղորդակցման կոռպորացիան արգելափակել է Youtube պորտալի հասանելիությունը` այնտեղ «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի հայտնվելու պատճառով, չորեքշաբթի օրը ՌԻԱ Նովոստիին են հաղորդել կոռպորացիայում:

Երբ նախորդ ուրբաթ օրը Սուդանում ԱՄՆ և Գերմանիայի դեսպանատների մոտ տեղի են ունեցել զանգվածային բողոքի ակցիաներ, իշխանություններն անմիջապես սահմանափակել են օգտատերերի մուտքը Youtube:

Նրանք պաշտոնական նամակ են ուղարկել Google-ին` խնդրելով հեռացնել հոլովակի լինքը, սակայն պատասխան չեն ստացել: Սուդանում տարբեր իչնտերնետ-ռեսուրսների սահմանափակումը սովորական է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---