Վախճանվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հրաչուհի Ջինանյանը

Վախճանվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հրաչուհի Ջինանյանը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ին ժամը 17:00 սահմանում 93 տարեկանում մահացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դերասանուհի և հաղորդավարուհի Հրաչուհի Ջինանյանը:

Ինչպես տեղեկացնում է մշակութի նախարարությունը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով, որը կգլխավորի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Ջինանյանը ծնվել է 1919 թվականին: 1941թվականից աշխատել է Հայաստանի Պետական ռադիոյում:

Նա 1984-ին. ստացել է բեմական խոսքի ամբիոնի պրոֆեսորի կոչմանը: 2001թ-ին պարգևատրվել է Մովսես Խորենացի շքանշանով, իսկ երկու տարի անց ստացել է Երևանի պատվավոր քաղաքացի կոչում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---