ԹՈՒՐՔԻԱՆ ՄՏԱԴԻՐ Է ՓՈԽԵԼ ԱՅՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ՄԵՋ ՀԻՇԱՏԱԿՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ

PanARMENIAN.Net - Թուրքիան հայտարարել է, թե մտադիր է փոխել իր տարածքում բնակվող այն կենդանիների անվանումները, որոնց մեջ հիշատակվում են Քուրդիստանը կամ Հայաստանը: Խոսքը շեկ աղվեսի, ձյունաթույր ոչխարի եւ այծյամի լատինական անվանումների մասին է: Օրինակ, շեկ աղվեսը, որը գիտնականներին հայտնի է որպես Vulpes Vulpes Kurdistana, այժմ ուղղակի կկոչվի Vulpes Vulpes: Վայրի ոչխարը, որը հայտնի է որպես Ovis Armeniana, այժմ կկոչվի Ovis Orientalis Anatolicus: Այծյամը, որը կոչվում է Capreolus Capreolus Armenus կդառնա Capreolus Capreolus Capreolus: Թուրքիայի շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչների կարծիքով, հին անվանումները հակասում են «թուրքական միաբանությանը»: «Ցավոք, Թուրքիայում կան կենդանիների շատ այլ տարատեսակներ, որոնք այդպես են անվանվել ոչ բարի դրդումներից ելնելով: Այդ դրդումները այնքան ակնհայտ են, որ նույնիսկ այն կենդանիներին, որոնք միայն Թուրքիայում են տարածված, տրվել են Հայաստանի կամ Քուրդիսատնի հիշատակումներով անվանումներ, որոնք ուղղված են թուրքական միաբանության դեմ»,-պնդում են նախարարությունում: Որոշ թուրք պաշտոնյաներ համոզված են, որ այդ անվանումները տրվել են կենդանիներին դիտումնավոր, ապացուցելու համար, որ հայերը եւ քրդերը բնակվել են այս տարածքներում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---