Կառավարությունը նպատակահարմար չի գտնում կրկնապատկել նվազագույն աշխատավարձը

Կառավարությունը նպատակահարմար չի գտնում կրկնապատկել նվազագույն աշխատավարձը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 20-ին բացասական եզրակացություն է տվել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի նախագծին, որը նախապատրաստվել էր խորհրդարանի պատգամավորների կողմից, այդ թվում` Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի:

Ինչպես հաղորդել է Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, օրինագծում նախատեսվում է այժմ գործող 32 500 դրամ նվազագույն աշխատավարձի փոխարեն այն սահմանել 72 500 դրամի մակարդակում: «Դա շատ ցանկալի արդյունք է` բարձրացնել աշխատավարձը, սակայն այդ նախագծի անմիջական իրականացումը կհանգեցնի տնտեսական զարգացման լուրջ խնդիրների: Ավելին, կառավարության ծրագրում նախատեսված է նվազագույն աշխատավարձի չափի ավելացում 2013-2015թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի շրջանակներում, ինչպես նաև 2013-ի պետբյուջեի ծրագրով նաև նախատեսված է աշխատավարձի նվազագույն չափի ավելացում»,- ասել է նա:

Դրա հետ կապված նա հավելել է, որ 100 տոկոսով աշխատավարձի բարձրացումը ծանր բեռ կլինի Հայաստանի պետբյուջեի համար և պետական հատվածից կպահանջի 360 մլրդ դրամ ծախսեր, ինչպես նաև կավելացնի մասնավոր հատվածում «ստվերը», որը չի ցանկանա արտացոլել աշխատողների աշխատավարձի իրական չափը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---