Ա. Տեր-Թադևոսյան. Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում իրապես կկարողանան օգնել ՌԴ-ն ու Բելառուսը

Ա. Տեր-Թադևոսյան. Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում իրապես կկարողանան օգնել ՌԴ-ն ու Բելառուսը

PanARMENIAN.Net - Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ երկրներից իրական օգնություն կկարողանան ցույց տալ Ռուսաստանն ու Բելառուսը, գտնում է Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս): Նա կարևորել է դաշնակիցների առկայությունը ցանկացած երկրի համար՝ նշելով, որ «ոչ մի պետություն չի կարող ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը»:

Այդ կապակցությամբ նա նշել է, որ, օրինակ, Հայաստանի դաշնակիցն է նաև Հունաստանը, սակայն երկկողմ պայմանագրերում արձանագրված չէ, թե ինչ կանի նա Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում:

Ինչ վերաբերում է երեկ ավարտված ՀԱՊԿ ԱԱՀՈւ «Փոխգործակցություն-2012» զորավարժություններին, ապա ըստ Տեր-Թադևոսյանի, դրանք կարևորվում են Հայաստանի համար, քանի որ ՀԱՊԿ-ն առաջին անգամ «տեսականից գործնական գործողություններին անցնելու հիմքը դրեց»:

Ըստ նրա, զորավարժությունները ցույց տվեցին, որ ՀԱՊԿ-ն իրոք սկսել է ապրել ու գործել, և Հայաստանի դերը տարածաշրջանում աճում է ու կաճի»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---