ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը ճանաչվել է տարվա լավագույն գործատու

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը ճանաչվել է տարվա լավագույն գործատու

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը «լավագույն գործատու» է ճանաչվել «Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ» 2012 թվականի ազգային մրցանակաբաշխության ժամանակ:

«Համազգային վստահություն» խորհուրդը հերթական անգամ արժանին է մատուցում տնտեսության և հանրային ծառայության ոլորտներում լավագույնի կոչմանն արժանացած այն կազմակերպություններին և հանրային ծառայողներին, ովքեր Հայաստանում աչքի են ընկել իրենց ձեռքբերումներով, նվիրումով ու մարդասիրությամբ, խթանել են մրցակցային դաշտի ձևավորմանն ու բարձրացրել հանրային ծառայողի վարկանիշը: Փորձագետների և հասարակության շրջանում կազմակերպված հարցումերի արդյունքում, խորհուրդը «լավագույն գործատու» անվանակարգում հաղթող է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---