Թեհրանն ուժեղացնում է անվտանգության միջոցները Ֆրանսիայի դեսպանատան մոտ

Թեհրանն ուժեղացնում է անվտանգության միջոցները Ֆրանսիայի դեսպանատան մոտ

PanARMENIAN.Net - Իրանի իշխանությունները հինգշաբթի օրը ստիպված են եղել ուժեղացնել անվտանգության միջոցները Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ, որի մոտ ընթանում են ցույցեր ֆրանսիական թերթում Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարի հրապարակման դեմ, հաղորդում է իրանական Fars գործակալությունը:

Դեսպանատան շենքի մոտ վաղ առավոտից հավաքվել են հարյուրավոր ուսանողներ, նրանք ոտնատակ են անում ֆրանսիական և ամերիկյան դրոշները և կոչ անում երկու երկրների կառավարություններին պատժել մեղավորներին մահմեդականների կրոնական զգացմունքները վիրավորելու մեջ:

Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը հայտնվել է ֆրանսիական Charlie Hebdo ամսագրում անցած չորեքշաբթի օրը` առաջացնելով նոր բողոքի ակցիաներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---