ՀՀ ԱԳՆ-ում չեն մեկնաբանում Մամեդյարովի հետ հանդիպումից հրաժարվելու մասին հաղորդագրությունը

ՀՀ ԱԳՆ-ում չեն մեկնաբանում Մամեդյարովի հետ հանդիպումից հրաժարվելու մասին հաղորդագրությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանական ԶԼՄ-ները, «ֆրանսիական դիվանագիտական աղբյուրի» վրա հղումով, հաղորդագրություն են տարածել այն մասին, թե ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հրաժարվել է հանդիպել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ, որը պետք է կայանար սեպտեմբերի վերջին Նյու Յորքում ՄԱԿ ԳՎ շրջանակում: Միևնույն ժամանակ «աղբյուրը» հայտնել է, որ ՀՀ ԱԳ նախարարը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

ՀՀ ԱԳՆ-ն չի մեկնաբանել PanARMENIAN.Net ի թղթակցին Մամեդյարովի հետ հանդիպումից հրաժարվելու մասին հաղորդագրությունը՝ նշելով, որ Նյու Յորք կատարելիք այցի մանրամասները կներկայացվեն ավելի ուշ, հայտարարել է ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---