Սարգիս Հովսեփյան. Յուրաքանչյուր գործից պետք է հեռանալ ճիշտ ժամանակին, որ լավ հիշողություններ մնան

Սարգիս Հովսեփյան. Յուրաքանչյուր գործից պետք է հեռանալ ճիշտ ժամանակին, որ լավ հիշողություններ մնան

PanARMENIAN.Net - «Շատ դժվար է հեռանալ ֆուտբոլից, բայց ինձ թվում է, որ ճիշտ որոշում է: Յուրաքանչյուր գործից պետք է հեռանալ ճիշտ ժամանակին, որ լավ հիշողություններ մնան, իսկ ֆուտբոլից պետք է հեռանալ նաև լավ մարզավիճակում»,- ասել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը: Սեպտեմբերի 20-ին նա հայտարարել է կարիերան ավարտելու մասին:

Հովսեփյանը ֆուտբոլում անցկացրել է 24 տարի`Հայաստանի հավաքականում անցկացնելով 131 խաղ եւ խփելով է 2 գոլ: «Դժոխային երկու օր պահանջվեց այդ որոշումը կայացնելու համար: Այժմ ավելի հեշտ է, քան որոշման կայացման պահին: Տատանվում էի. ճիշտ եմ անում, թե`ոչ: Բայց կարծում եմ, որ ճիշտ վարվեցի հենց այս պահին այդ որոշումը կայացնելու համար»,- ըդգծել է նա:

Ֆուտբոլիստի կարծում է, որ հաջող է աշխատել հավաքականում. « Չեմ կարծում, որ ես լեգենդար ֆուտբոլիստ եմ: Ես ուղղակի արել եմ իմ գործը: Փորձել եմ անել հնարավորինս լավ, թե մարզումների ժամանակ, թե խաղադաշտում: Աշխատել եմ ամեն ինչ անել ամենաբարձր մակարդակով: Իրականում երկրպագուն է որոշում`դու լավ ես խաղում, թե` վատ: Երբևէ չեմ մտածել լեգենդար լինելու մասին, քանի որ 24 տարին մեկ անթարթի պես է անցել»:

Հովսեփյանը նշել է, որ դեռ չի որոշել, թե ինչով կզբաղվի, առաջիկայում հանգստանալու է և հուսով է, որ կշարունակի մնալ ֆուտբոլում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---