Մշակույթի ոլորտին անհրաժեշտ է պետական աջակցություն, գտնում են արվեստագետները

Մշակույթի ոլորտին անհրաժեշտ է պետական աջակցություն, գտնում են արվեստագետները

PanARMENIAN.Net - Մշակույթի ոլորտին անհրաժեշտ է պետական աջակցություն, լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրենց տեսակետը հայտնեցին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և Արամ Խաչատրյան համերգասրահի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը և «Արձագանք» ընկերության նախագահ Եղիշե Պետրոսյանը:

Կարեն Աղամյանը կարծում է, որ պետք չէ հետ նայել դեպի Խորհրդային Միություն, չնայած, որ արվեստագետն այդ տարիներին ավելի բարեկեցիկ էր ապրում: Նա գտնում է, որ պետք է նոր ուղիներ փնտրել:

Ռուզաննա Սիրունյանը, որն այս ոլորտում աշխատում է դեռ խորհրդային տարիներից, ասաց, որ ամփոփելով այդ 70 տարիները, կարելի է ասել, որ լավ ժամանակները բաժին են ընկել 70-80-ական թթ-ին` այսինքն միայն 50 տարի հետո: Նա հույս ունի, որ անկախ Հայաստանում էլ ժամանակի հետ այդպես կլինի:

Եղիշե Պետրոսյանը նշում է, որ անկախ Հայաստանում երգարվեստի ոլորտում փնտրտուք չկա, և այն «քեֆերի» շրջանակում է մնում: Երաժիշտն այստեղ վատ բան չի տեսնում, սակայն նշում է, որ այլընտրանք չկա: Նա կարծում է, որ պետք է լինի հստակ աջակցություն ոլորտի ներկայացուցիչներին, որպեսզի լինի ոգևորություն և մյուս արվեստագետները ոգևորվեն և ավելի ակտիվ ստեղծագործեն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---