ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԻՏԱՐԿՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆ ՈՒԺԱՅԻՆ ՈՒՂԻՆ, ՍԱԿԱՅՆ` ՈՐՊԵՍ ԾԱՅՐԱՀԵՂ ՄԻՋՈՑ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուժային ուղին, սակայն, որպես` ծայրահեղ միջոց, շաբաթ օրը հայտարարել է հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւը: «Մենք ցանականում ենք լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով: Սակայն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մենք պատրաստ ենք նաեւ հակամարտության կարգավորման այլ ուղի բռնել: Մինչեւ վերջին պահը մենք պատրաստ ենք բանակցել, եթե պահպանվի հակամարտության խաղաղ կարգավորման գոնե 50 տոկոս հույսը»,-հայտարարել է Ալիեւը: «Պարզ է, որ պատերազմը դա հումանիտար աղետ է: Սակայն մենք պետք է պատրաստ լինենք նաեւ պատերազմի»,-ընդգծել է Ադրբեջանի նախագահը: Ալիեւը նշել է, որ «ընդհանուր առմամբ մենք զգում ենք միջազգային հանրության աջակցությունը» եւ ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի գծով վերջերս ԵԽԽՎ կողմից ընդունած բանաձեւին: «Առաջին անգամ եվրոպական կազմակերպությունը ճանաչել է Հայաստանը որպես ագրեսոր, դատապարտել է էթնիկ զտումների անցկացումը, ինչը լավ հիմք է ստեղծել բանակցությունների համար»,-գտնում է նա:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---