ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ «ԿՈՎԿԱՍԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ

PanARMENIAN.Net - Մոտավորապես մարտի 18-20 Նյու Յորքում նախատեսվում է անցկացնել «Կովկասի բարեկամության օրեր» միջազգային խորհրդաժողովը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Միջոցառման կազմակերպիչն է աշխարհի խոշորագույն ոչ կառավարական կազմակերպություններից մեկը` «Rotary Clab»-ը: Ինչպես հայտարարել է այդ կազմակերպության ղեկավարներից մեկը, Նյու Յորք են հրավիրվել շուրջ 100 ներկայացուցիչներ Երեւանից, Գյումրիից (Հայաստան), Բաքվից, Թբիլիսիից, Ստամբուլից, ինչպես նաեւ ԱՄՆ հայկական համայնքից: Հրավիրվածների թվում չկա ոչ մի քաղաքական գործիչ. մասնակիցները կքննարկեն տարածաշրջանային բնույթի սուր հարցեր` հատուկ ուշադրություն դարձնելով հայ-թուրքական հաշտեցման խնդիրներին: Աղբյուրի խոսքերով, դա արդեն 10-րդ նման խորհրդաժողովն է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---